Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԱՆԴԱՄ ԵՐԿԻՐ

Մշակույթ

Ամեն տարի այս օրը Ֆրանսիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղում ֆրանկոֆոնիայի անդամ երկրների քաղաքացիներին, որոնց թիվը 500 միլիոն է: Չնայած Հայաստանն այսօր Ֆրանկոֆոնիայի երկրների անդամ չէ, արդեն 7-րդ տարին է ինչ ֆրանսիական մշակույթի եւ լեզվի բարեկամների օրը տոնվում է Հայաստանում: Բոլոր ջանքերը պետք է իմի բերվեն, որպեսզի Հայաստանը ֆրանկոֆոնիայի երկիր դառնա,- նշեց այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին:

Այսօր Ֆրանսիայի դեսպանը Հայաստանում ֆրանսիական դպրոցներում սովորող 14 աշակերտներին դեսպանատան եւ կրթության ու գիտության նախարարության կողմից վկայականներ հանձնեց: Դեսպանը դպրոցականների ֆրանսերեն լեզվի իմացության մակարդակը գնահատեց գերազանց, իսկ դասավանդումը չտեսնված լավ: