Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր մարզաձեւ Հայաստանում

Սպորտ
a5dd83bf50aa9770a8219a2722be4ec9

Սեպտեմբերի 11-12 Արաբկիր բժշկական համալիրի Ապարանի ամառային առողջարանային մասնաճյուղում կանցկացվի ՀՀ բոչիայի անդրանիկ առաջնությունը: Այդ մասին տեղեկացնում է Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Առաջնությանը կմասնակցեն հանրապետության 7 քաղաքների եւ Արցախի թվով 20 մարզիկներ: Մրցաշարին նախապատրաստվելու համար մասնակիցներն այժմ ուսումնամարզական հավաք են անցկացնում:

Նշենք, որ բոչիան պարալիմպիկ սպորտաձեւ է: Դրան մասնակցում են մանկական ուղեղային կաթված ախտորոշման ծանր ձևերով կամ այլ նեւրոլոգիական խնդիրներով տառապող հաշմանդամները: Բոչիան գնդերով խաղերից ամենատարածվածն է աշխարհում: Խաղում են համապատասխան նշագծումով 12,5×6մ չափեր ունեցող հարթ դաշտում: Խաղի էությունը կայանում է այն բանում, որ գնդակը պետք է հնարավորին մոտ նետել նշակետին: