Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՄԵՐԳԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Մշակույթ

Հոկտեմբերի 4-ին Թբիլիսիի Օպերայի եւ բալետի պետական թատրոնում կայացել էր Հայաստանի Ազգային կամերային նվագախմբի համերգը: Այն կազմակերպվել էր Հայաստանի եւ Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունների հովանու ներքո` «Շէն» բարեգործական հասարակական կոզմակերպության կողմից:

Հանդիսատեսը ջերմությամբ ընդունեց նվագախմբի բարձրարվեստ ելույթը: Չդադարող ծափերի ներքո, պաշտոնական ծրագրից զատ Հայաստանի Ազգային կամերային նվագախումբը կատարեց դասական եւ ազգային ստեղծագործությունների մի փունջ` այն պսակելով հայտնի «Թբիլիսո» երգով, որը վրացերեն ներկայացրեց նվագախմբի մեներգչուհին: