Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԸՆԴՈՒՆԵՑ «ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾԸ

Քաղաքականություն

Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրինագիծը: Մինչեւ հիմա Հայաստանում օրգանների փոխպատվաստումը օրենսդրորեն կարգավորված չէ: Առայժմ գրանցվել են հիվանդներին օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստման եզակի դեպքեր:

Օրինագծում նշվում է, որ կենդանի դոնորից կամ դիակից փոխպատվաստումը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ բժշկական միջոցառումները չեն կարող երաշխավորել հիվանդի կյանքի փրկությունը կամ առողջության վերականգնումը: Օրինագիծը սահմանում է , որ մարդու օրգանները չեն կարող լինել առք ու վաճառքի առարկա:

Ի դեպ այս օրինագիծը չի տարածվում սեռական օրգանների՝ ձվաբջջիջների, ամորձիների, սերմահեղուկի եւ էմբրիոնների փոխպատվաստման վրա: Մարդու վերարտադրողականության գործընթացին առընչվող օրգանների համար գործելու է առանձին օրենք: