Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր գործարք կայացավ

Պաշտոնական

Հուլիսի 30-ին ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ-ում կայացել է 4625000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 369.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 368.5 դրամ: Այդ մասին հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Ի դեպ, երեկ բորսայում արտարժույթի առքուվաճառքի գործարք չէր կայացել։ Առաջարկի եւ պահանջարկի գները չէին համընկել։
Առաջարկ ներկայացնող բանկերը ցանկացել են դոլարը վաճառել 1 դոլարը 371,50 դրամ փոխարժեքով, այնինչ գնորդները 371,00-ից ավել չեն վճարել։
Վերջին տասնօրյակում սա երկրորդ նմանատիպ դեպքն է, երբ բորսայում առքուվաճառք տեղի չի ունենում։