Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԵՌ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՇԱՏ ԲԱՆ Է ՄՆԱՑԵԼ

Տնտեսություն

Առաջիկայում վաճառքի է դրվելու առայժմ պետական հանդիսացող երեք ձեռնարկություն:

«Սպիտակի վերելաշինական գործարանը», որը 88 թվականի երկրաշարժից հետո փորձ չի արվել նույնիսկ վերագործարկել: Մասնավորեցման ցուցակում են նաեւ Հրազդանի «Նորոգշին» եւ «Սեւան» մանկական առողջարան» ձեռնարկությունները:

Բացի այդ, Սայաթ-Նովա պողոտայի եւ Աբովյան փողոցի հատման մասում կառավարության որոշմամբ կստեղծվի նոր շինություն: Այն կառուցվելու է ՀՀ ԳԱԱ լեզվի եւ ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտների շենքի ու օժանդակ շինությունների փոխարեն: Տարածքն այլեւս չի պատկանելու գիտությունների ազգային ակադեմիային, այն անհատույց տրամադրվել է Հայաստանյաց Առաքելական եկեղեցուն` Կաթողիկոսարանի Վեհարան կառուցելու նպատակով: