Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՇՐՋԵԼԻՍ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ ՏԽՐՈՒՄ Է

Հասարակություն

Այսօր քաղաքապետարանի վրա դիմումների տարափ է թափվում, հատկապես հողատարածքների հետ կապված : Տեղի են ունենում զանգեր բարձրաստիճան պաշտոնյաներից, եւ քաղաքապետը դառնում է նրանց ցանկությունները կատարող գործիք, այսօր հայտարարեց քաղաքապետի տեղակալ, գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:

Բացօթյա սրճարանների եւ բենզալցակայանների համար հողային տարածքները արդեն սպառվել են, հայտնեց պարոն Սարգսյանը: Կանաչ տարածքների ոչնչացման հետ կապված գլխավոր ճարտարապետը հիշեց, որ Թամանյանի օղակաձեւ այգում ամենախոշոր խախտումները տեղի են ունեցել խորհրդային տարիներին: Երեւան քաղաքը նոր հատակագիծ կունենա առնվազն 3 տարի հետո , որից հետո գուցե վերանա գլխավոր ճարտարապետի ինստիտուտը, կարծում է պարոն Սարգսյանը:

Ի դեպ Նարեկ Սարգսյանն այսօր անկեղծ էր բոլոր հարցերում: Երեւանի փողոցներով շրջելիս ես միշտ տխրում եմ, խոստովանեց նա: