Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիվերսանտ ադրբեջանցուն հերոսացրին

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հերոսի կոչում է շնորհել Մուբարիզ Աղաքերիմօղլու Իբրահիմովին, ով հունիսի 18-ին Չայլու գյուղի մերձակայքում հայկական դիրքերի վրա հարձակված ադրբեջանական դիվերսիոն խմբի զոհված ենթասպա է:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին հայ-ադրբեջանական սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել էր թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատված:

Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ, որի արդյունքում ադրբեջանցիները հետ են քաշվել թողնելով Իբրահիմովի դիակը: Հայկական կողմից զովել էր չորս, վիրավորվել եւս չորս զինծառայող:

Ադրբեջանցի ենթասպայի դիակը մինչ օրս հայկական կողմում է եւ ըստ ՀՀ ՊՆ-ի ` Բաքուն առայսօր այն վերադարձնելու դիմում չի ներկայացրել:

Իբրահիմովին հերոսի կոչումը շնորհելիս` Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե այն տրվում է բացառիկ ծառայությունների եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը պաշտպանելու գործում ցուցաբերած անվեհեր քաջության համար:

Մեկ այլ որոշմամբ էլ Ադրբեջանի նախագահը կառավարությանը հանձնարարել է հավերժացնել Իբրահիմովի հիշատակը` նրա ծննդավայր Բիլյասավուրի շրջանում նրա անվամբ կոչելով փողոց եւ միջնակարգ դպրոց: