Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՈԴԵԼԸ

Հասարակություն

Այսօր «Սոցիալիստական Հայաստան» միավորման անդամները գրողների միությունում հանդիպեցին մտավորականության ներկայացուցիչների հետ: Համառոտ ներկայացվեց «Դեմոկրատական սոցիալիզմի ազգային մոդելը»:Դեմոկրատական սոցիալիզմի հիմնական նպատակն է սոցիալական արդարության սկզբունքով պետության ստեղծումը, միջին եւ փոքր ձեռներեցության զարգացումը, միջին խավի ստեղծումը, որ այսօր Հայաստանում չկա

Ներկաների կարծիքով չի կարելի սեփականաշնորհել այն ձեռնարկությունները, որ կարող են օգուտ բերել պետությանը:Ազգային մոդելի հեղինակները պատասխաններ ունեն երկրին վերաբերող բոլոր հարցերին, սկսած արտաքին քաղաքականությունից մինչեւ կենցաղային, բարոյական նորմերը, օրինակ՝ մոդելը ենթադրում է, որ Հայաստանում պետք է կրճատել խաղատների թիվը եւ հասցնել մինիմումի: