Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օմբուդսմենը եզրակացությունն է խնդրել

Հասարակություն


Գոյություն ունի արդյո՞ք շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն` Արգիճի գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ :

ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին այս հարցն է ուղղել Մարդու իրավունքների պաշտպանը :

Ըստ մամուլի հրապարակումների` ՀՀ բնապահպանության նախարարությունը թույլատրել է կառուցել 250 մմ խողովակներով ջրատար, սակայն խողովակները 530 մմ տրամագծով են՝ ինչը ենթադրում է ավելի մեծ քանակությամբ ջրի օգտագործում:

Հիդրոէլեկտրակայանի կառուցման թույլտվություն տրվել է ՙՀիդրոկորպորացիա՚ ՍՊԸ-ին, որն իր հերթին այն վաճառել է ՙԶանգեզուր Էքսպին՚ ՍՊԸ-ին:

Ըստ բնապահպանների` հիդրոէլեկտրակայանի կառուցումը կարող է հարևան համայնքների և տնտեսությունների ոռոգման ջրից զրկվելու պատճառ հանդիսանալ, ինչպես նաև վնաս հասցնել Սևանի ձկնաշխարհին, քանի որ Արգիճը Սևանի ջրավազանի ձկների ձվադրման համար կայուն վայր է:

Երեկ գյուղացիները փակել էին մայրուղին` պահանջելով կասեցնել ՀԷԿ-ի կառուցումը: