Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Քաղաքականություն

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանին անհանգստացնում է ամերիկյան զինուժի մուտքը Վրաստան: Նա կարծում է , որ եթե Միացյալ Նահանգները մտնեն նաեւ Հայաստան եւ Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի խնդրում առաջ կգան վտանգավոր զարգացումներ: Վիկտոր Դալլաքյանը կոչ է անում քաղաքական ուժերին՝ ստեղծված իրավիճակը քննարկել խորհրդարանական լսումներում:

Կոմունիստ Խորեն Սարգսյանը պահանջում է Լեռնային Ղարաբաղի հարցում հնարավոր զիջումների հարցով խորհրդարան հրավիրել նախագահին, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներին: Փակ նիստ լինի, գան տեսնենք, ի՞նչ են զիջում, - ասում է Խորեն Սարգսյանը