Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-Ի ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՂՆԵՐ ԿԱՆ

Հասարակություն

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն ավարտեց մի շարք հաճախականությունների լիցենզիաների մրցույթի հայտերի ընդունումը: Պարզվեց, որ Երեւանի 35-րդ դեցիմետրային հաճախականությանը հավակնում են «Յան», «Նոյյան Տապան» եւ «Շողակաթ» հեռուստաընկերությունները: 44-րդ կապուղուն հավակնում են «Շարկը» եւ «Ավետիսը»: 21-րդ հաճախականության վրա հեռարձակվող «Հայրենիքը» այս մրցույթում, ըստ էության, մրցակից չունի:

37-րդ հաճախականության համար, որով հեռարձակվում է «Ա1+»-ը, հայտ են ներկայացրել «Շարմը» եւ «Դոֆինը»: