Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՎԱՆԸ ԾԱՌԱՀԱՏՎՈՒՄ Է

Հասարակություն

Այսօր կեսօրին Ուլնեցու փողոցում տեղի է ունեցել հանցագործություն. բարբարոսաբար հատվել է բժշկական ինստիտուտի հանրակացարանի ցանկապատ տարածքում աճած 40 տարեկան 35 ծառ: Ծառահատումն իրականացվել է բարեկարգման պատրվակով` առանց համապատասխան թույլտվության: Ֆինանսական վնասը կազմում է մոտ 1 մլն դրամ:

Քրեական օրենսգիրքը պատիժ սահմանում է անտառահատման համար, սակայն նման դեպքում ամենայն հավանականությամբ, քրեական պատիժ չի կիրառվի, նկատում է «Կանաչապատում» ընկերության տնօրեն Աշոտ Ղազարյանը եւ ավելացնում, որ այսօրվա պայմաններում 1 մլն դրամ տուգանքն էլ որոշակի պատիժ է: