Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ

Քաղաքականություն

Ազգային Ժողովում քննարկվում է Մարդու իրավունքների եւ ազատությունների կոնվենցիան եւ կոնվենցիայի 1-ին, 4-րդ եւ 7-րդ արձանագրությունները: Հայաստանը կոնվենցիան վավերացնում է 1 վերապահումով. միայն «դատարանի համաձայնությամբ կալանքի մասին» պահանջը չի կատարվի զինվորներին, սպաներին եւ ենթասպաների կարգապահական կալանքի՝ «հաուպվախտա» ուղարկելու ժամանակ: Հայաստանը նաեւ առայժմ չի վավերացնի 6-րդ արձանագրությունը՝ մահապատիժը վերացնելու մասին: Նախ կընդունվի քրեական օրենսգիրքը, որով մահապատիժը կփոխարինվի ցմահ բանտարկությամբ:

Կոնվենցիան վավերացնելուց հետո Հայաստանի քաղաքացիները Եվրոպական Դատարան դիմելու իրավունք կստանան: Հայաստանի ներկայացուցիչ կնաշանակվի Եվրոպական Դատարանի կազմում: