Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ Է ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Հասարակություն

Մայիսից Երեւանում կսկսի գործել հասարակական բնապահպանական տեղեկատվական կենտրոնը: Այդ մասին այսօր հուշագիր ստորագրեցին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն ու ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոյ Ռիվը:

Կենտրոնի նպատակն է ապահովել Օրհուսի կոնվենցիայի հիմնական պահանջները՝ բնապահպանական տեղեկատվության մատչելիությունը ու որոշումների կայացմանը հասարակության մասնակցությունը: Տեղեկատվական կենտրոնից կարող են օգտվել բոլորը:

Կենտրոնի ստեղծման եւ գործունեության 1-ին տարվա համար ԵԱՀԿ գրասենյակը կատարում է 25 հազար դոլարի ներդրում՝ կենտրոնի վերանորոգման, կահույքի համակարգիչների եւ այլ տեխնիկական միջոցների, գրականության ձեռքբերման համար: