Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԵԼԻ՞ Է ՀԱՍՆԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ՃՆՇՄԱՆ ՇՆՈՐՀԻՎ

Հասարակություն

Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հասարակական խորհուրդն այսօր հանդես եկավ հայտարարությամբ. Պողոս Պողոսյանի սպանության մասնակիցները, հանրապետության նախագահի թիկնապահները ազատության մեջ են, դատավոր Մարտիրոսյանն հանցանք է գործել` ակնհայտ անարդար դատավճիռ է կայացրել:

Խորհուրդը վստահ է, որ Պողոսյանի սպանության գործով արդարադատության կարելի է հասնել հասարակական կարծիքի ճնշման շնորհիվ: Բոլոր նրանք , ովքեր դատապարտում են Պողոսյանի սպանությունն ու ընդհանրապես դաժանությունը, բռնությունը ու խոշտանգումը կարող են իրենց ստորոգրությամբ միանալ խորհրդի հայտարարությանը: Երկրի թիվ մեկ մեղադրողը հանրապետության գլխավոր դատախազ Արամ Թամազյանը ստիպված կլինի բողոքարկել Պողոսյանի գործով առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը :