Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

Հասարակություն

Մինչեւ այս տարվա վերջ Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի աղքատ բնակչության թիվը նվազելու է 10 տոկոսով: Այդ արդյունքին նախատեսվում է հասնել Լոնդոնի միջազգային զարգացման նախարարության` նոր ծրագրի միջոցով:

Աղքատության վերացմանն ուղղված 4-ամյա ծրագրով իրականացվելու է սոցիալական եւ տնտեսական մոտ 24 ծրագիր: Այդ ծրագրերից մեկը օրինակ յուրաքանչյուր մարզի առնվազն 2 բնակավայրում փոքր եւ միջին ձեռնարկություններին ցուցաբերելու է կայուն աջակցություն: Ճիշտ է փորձագետներն առայժմ դժվարանում են պատկերացնել, թե ինչպես եւ ով կցանկանա մարզերում ներդրումներ կատարել եւ վերագործարկել ձեռնարկություններ: