Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՆԻՍՏՑԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ, ՈՐ ԳԱԶԵԼՆԵՐԸ ՉԱՇԽԱՏԵՆ

Հասարակություն

Այսօր Արմավիրի մարզի Հայանիստ գյուղի մի խումբ բնակիչներ հավաքվել էին պահանջելու, որ օրինական մրցույթով իրավունք ստացած Լիգա ՍՊԸ-ն դադարեցնի իր գործունեությունը:

Խնդիրն այն է , որ 30 տարի շարունակ նույն երթուղով աշխատող ավտոբուսներին միացել են նաեւ Լիգա ՍՊԸ Գազել մակնիշի մեքենաներ:

Ավտոբուսները շատ հաճախ անվճար տեղափոխում են գյուղացիներին եւ թույլ են տալիս ավտոբուս բարձրացնել նաեւ մեծ ծանրոցներ ու արկղեր, ինչը անհնար է միկրոավտոբուսների դեպքում:

Գյուղացիները պատրաստվում են ստորագրություն հավաքել եւ դիմել կառավարությանն ու ԱԺ-ին: