Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԴԻՄԵԼՈՒ Է ՎԵՐԱՔՔՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ

Հասարակություն

ԱրԹարումյան տառատեսակի հեղինակ Ռուբեն Հակոբյանը շարունակում է պնդել, որ Էյչ-էս-Բի-Սի Հայաստան բանկը խախտել է իր հեղինակային իրավունքը: Նորք-Մարաշ առաջին ատյանի համայնքների դատարանը մերժել է Ռուբեն Հակոբյանի բանկի դեմ ներկայացրած հայցադիմումը:

Ռուբեն Հակոբյանը պատրաստվում է դիմել վերաքքնիչ դատարան, քանի որ հաշվի չեն առնվել խախտման փաստը հաստատող լուսանկարները, ազգային գործակալության վկայականը, լեզվի տեսչության եւ մասնագիտական փորձաքննության եզրակացությունները: