Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԱՎԵԼԻ ՈՒՇ

Քաղաքականություն

Այսօր ԱԺ-ում ավարտվեց 6-յակի Սահմանադրության նախագծի քննարկումը: Ինչպես հայտնի է, կար նախնական պայմանավորվածություն, որի համաձայն Ռոբերտ Քոչարյանի եւ 6-յակի նախագծերը պետք է քննարկվեն հաջորդաբար:

Սակայն այսօր ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը խախտեց պայմանավորվածությունը եւ քննարկման ներկայացրեց ոչ թե նախագահի առաջարկած նախագիծը, այլ Ներքին Գործերի համակարգի կոչումների վերաբերյալ օրինագիծ:

Ի դեպ Տիգրան Թորոսյանը դեռ 2 շաբաթ առաջ ասում էր, որ չի կարծում թե նախագծերը հաջորդաբար կքննարկվեն: Նա ասում է, որ Ռոբերտ Քոչարյանի նախագծի քննարկումը հետաձգելու օբյեկտիվ պատճառներ կան: Բազմաթիվ առաջարկներ դեռ շարունակվում են քննարկվել:
Ըստ Տիգրան Թորոսյանի, ճիշտ կլիներ բոլոր առաջարկները քննարկված լինեին, քանի որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի է դրվելու անցնելով ընդամենը 1 ընթերցում :