Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հասարակություն

Օրերս տեղի ունեցան Երեւանի Պետական Համալսարանի պատմության մեջ ռեկտորի առաջին ընտրություները: Միակ ներկայացված թեկնածությունը Ռադիկ Մարտիրոսյանինն էր: Բնականաբար նա ընտրվեց ԵՊՀ ռեկտոր:

Ընտրություններ անցկացնելու մասին դեռեւս դեկտեմբերին որոշում էր կայացրել Մեծ խորհուրդը: Ըստ Ռադիկ Մարտիրոսյանի, որոշումը միանգամայն բխում էր նոր կանոնադրությունից, որը, ի դեպ, բազմաթիվ վիճաբանություններից հետո, վերջապես հաջողվել է համապատասխանեցնել կրթության մասին օրենքին: