Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇՈՒՏՈՎ ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ ՆՈՐ ՕՐԱԹԵՐԹ

Հասարակություն

Մարտի 21-ին լույս է տեսնելու եւս մեկ օրաթերթ: Այն կոչվելու է «Օր» եւ հրատարակվելու է 2000 տպաքանակով: Թերթը վաճառվելու է 55 դրամով եւ չի ունենալու գլխավոր խմբագիր: Թերթում մեծ տեղ է հատկացվելու հանրապետության մարզերի իրավիճակին եւ տպաքանակի 70 տոկոսը տարածվելու է շրջաններում:

Բնակչության սոցիալական, տնտեսական, ինչպես նաեւ քաղաքական խնդիրները լուսաբանվելու են այսպես ասած հասարակ մարդու հետաքրքրությունների տեսակետից, խոստանում են թերթի լրագրողները: Լրագրողները հավաստիացնում են, որ անկախ են եւ ոչ մի պատվիրատու չունեն: