Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարգանքի տուրք Ստամբուլում

Քաղաքականություն

Այսօր` Երեւանի ժամանակով ժամը 21-ին, թուրք մտավորականները Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հարգելու են Հայոց եղեռնի զոհերի հիշատակը:

Մինչ այդ այսօր արդեն ցեղասպանության 95-րդ տարելիցի առթիվ բողոքի ակցիա են անցկացրել թուրք իրավապաշտպանները:

Ցուցարարները, ձեռքներում պահած քուրդ եւ հայ մտավորականների լուսանկարներ, շարժվել են «Հայդար Փաշա» նավամատույց, որտեղից ուղիղ 95 տարի առաջ նավով արտաքսել են 220 հայ մտավորականների:

Թուրք ազգայնականների եւ ակցիայի մասնակիցների միջեւ մի պահ վիճաբանություն է սկսվել, սակայն ոստիկանությանը հաջողվել է կանխել դեպքերի զարգացումը

Ի դեպ, «Ագօս» թերթի խմբագրության առջեւ հավաքված բազմությունը եւս հարգել է 1915-ի զոհված հայերի հիշատակը: