Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի» ԳՈՐԾՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

Հասարակություն

Այսօր կայացավ Հոկտեմբերի 27- ի գործով խորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովը քննարկում էր մեկուսարաններ այցելելու եւ կալանավորների հանդեպ բռնության փաստերը արձանագրելու հարցը:

Հանձնաժողովի անդամների մի մասը գտնում է, որ պետք է շարունակել այցելությունները, դրանով ապացուցելով մեկուսարաններում բռնությունների փաստերը: Մյուս մասն էլ համարում է, որ բռնությունների մասին օբյեկտիվ տեղեկատվություն միեւնույնն է հնարավոր չէ ստանալ, քանի որ պատգամավորների հետ զրույցից հետո կալանավորները վերադառնում են նույն մեկուսարան եւ գտնվելու են նույն իրավապահների հսկողության տակ: