Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹԱԳՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մշակույթ

Այսօր Ազգային գրադարանի դահլիճում տեղի ունեցավ Ռաբինդրանատ Թագորի Հաշտերկեր« գրքի շնորհանդեսը:

Գիրքը հրատարակել է Հայաստանի գրողների միության »Նոր Դար« հրատարակչությունը՝ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան հովանավորությամբ:

Շնորհանդեսին ներկա էին Հնդկաստանի դեսպան Դիպակ Վոհրան, Հնդկաստանի արտաքին գործերի պետնախարար Դիգվիջայ Սինգխը, հայ պաշտոնյաներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ:

»Ռաբինդրանատ Թագորի աշխատանքները հայերենով Խորհրդային Միության տարիներին արդեն հրատարակվել են, սակայն երկար ժամանակ գրախանութներից Թագորի հատորները հնարավոր չէր գնել«, - ասաց »Նոր Դար« ընկերության նախագահ Աբգար Ափինյանը: Այժմ ընթերցողը հնարավորություն ստացավ գիրքը գրադարանում պատվիրել եւ ծանոթանալ Թագորի գործունեությանը:

»Ռաբինդրանատ Թագորը ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում բարիության, եղբայրության ջերմ ճատագովն էր: Ահա թե ինչու մենք գիրքը անվանեցինք »Հաշտերկեր«, այսինքն՝ »դեպի հաշտություն տանող երկեր«, - ասաց Աբգար Ափինյանը:

Շնորհակալական խոսքով հանդես եկան Հնդկաստանի դեսպան Դիպակ Վոհրան եւ արտաքին գործերի պետնախարար Դիգվիջայ Սինգխը: