Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՍՈՒԼԻՍԸ

Քաղաքականություն

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ չի լինի,- այսօր վստահ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: նա իր վստահությունը հիմնավորեց բանակցային գործընթացում հարցը միայն խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ 2 երկրների նախագահների պատրաստակամությամբ եւ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով:

Խոսելով Թուրքիայի կողմից Ջավախքում հնարավոր սադրանքների մասին, Սերժ Սարգսյանը նկատեց, որ վրաց - թուրքական հարաբերություններն շատ ջերմ են, եւ ծանր հետեւանքներ ենթադրող սադրանքներ չեն լինի:

Շուտով պաշտպանության նախարարը կմեկնի Միացյալ Նահանգներ: Հայաստանի եւ ԱՄՆ- ի պաշտպանության նախարարների միջեւ քննարկվելու են հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր: 907 բանաձեւի վերացումից հետո Հայաստանին ԱՄՆ-ի տրամադրված 4մլն 300 հազար դոլարի օգտագործման վերաբերյալ հարց չի քննարկվելու: «Մենք գումարը կօգտագործենք այնպես, ինչպես նպատակահարմար ենք գտնում»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Իսկ Հայաստանը նպատակահարմար է համարում օգտագործել այդ գումարը հակաօդային պաշտպանունության եւ կապի կատարելագործման ուղղությամբ: