Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԻՐԱԲՈՒԺԻ ԹՈՒՅԼ ՏՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԵՐԵԽԱՆ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՇՄԱՆԴԱՄ

Հասարակություն

Տիգրան Օհանյանը բակում խաղալիս ընկել եւ վնասել է ոտքը: Թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի վիրաբուժ Հովհաննես Սարգսյանը 7-ամյա Տիգրանիկին դարձրել է հաշմանդամ: Իր երկարատեւ անօգուտ բուժումը վիրաբույժ Սարգսյանը ավարտել է վիրահատությամբ:

Դատաբժշկական փորձաքննությամբ ապացուցվել է, որ երեխան հաշմանդամ է դարձել բժշկի կողմից հասցված ծանր մարմնական վնասվածքների պատճառով : Վիրաբույժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 111 հոդվածով, սակայն նրան օգնության է հասել Քրիստոնեության 1700-ամյա հոբելյանի կապակցությամբ հայտարարված համաներումը եւ գործի հարուցումը մերժվել է:

Այսօր երեխային բուժել խոստանում են միայն Մոսկվայի կենտրոնական օրթոպեդիկ հիվանդանոցում եւ բավականին մեծ գումարներ են անհրաժեշտ: Երեխայի ծնողները դիմել են դատարան Հովհանես Սարգսյանից եւ թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցից 15900 դոլլար բռնագանձելու պահանջով : Ճիշտ այնքան, որքան 5 տարվա ընթացքում ծախսել են վիարբույժի թույլ տված սխալները ուղելու համար : Դատական նիստը նշանակված է մարտի 28-ին :