Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Մշակույթ

Նկարիչների միությունում բացվեց ցուցահանդես, որին ներկայացված էին հայ նկարիչների ձեռքի աշխատանքները: Ցուցադրված էին տարբեր ոճերի դիմանկարներ:

Ըստ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի, այնտեղ իրենց աշխատանքներն են ներկայացրել մոտ 100 նկարիչներ, որոնց մեծ մասը միության անդամներ են:

Ցուցահանդեսի համար նկարներ ընտրելիս հանձնաժողովը հաշվի էր առնում նկարչի բարձրագույն համապատասխան կրթության առկայությունը եւ նկարի գեղարվեստական որակը: Այստեղ կային եւ կլասիկ դիմանկարներ, եւ աբստրակտ, եւ կիսանդրիներ, եւ ձեռագործ աշխատանքներ:

Նկարիչ Վլադիմիր Հակոբյանը ներկայացրել է իր ինքնադիմանկարը, որը իրենից ներկայացնում է լղոզված պատկեր:
«Բանաստեղծն իր զգացմունքները արտահայտում է խոսքով, իսկ նկարիչը՝ ներկերով: Ես պատկերել եմ ամբողջ կյանքիս ուրախություններն ու տխրությունները, հոգսերը, սա եզրափակիչ աշխատանք է»,- ասաց նկարիչը: Հաջորդ տարի նա պատրաստվում է ցուցադրել իր բոլոր աշխատանքները:

Հուլիսի 15-ին նախատեսվում է երիտասարդ նկարիչների ցուցահանդես, որին կցուցադրվեն մինչեւ 35 տարեկան նկարիչների աշխատանքները: