Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

Տնտեսություն

Հուլիսի 10-ի բրիֆինգում էկոնոմիկայի եւ ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց հուլիսի 1-ից բարձրաստիճան պետական պաշտոնյաների, քաղաքացիական ծառայողների, պետական համակարգի հայեցողական պաշտոնյաների եւ տեխնիական անձնակազմերի աշխատավարձերի բարձրացման մասին կառավարության ընդունած որոշումները եւ դրանց առնչվող խնդիրները։ Բարձրացվել են նաեւ ՍԴ անդամների եւ դատարանների աշխատակազմերի աշխատակիցների աշխատավարձերը։

Քաղաքացիական ծառայողների եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը կատարվել համաձայն ԱԺ ընդունած օրենքի, իսկ մյուս կատեգորիաներինը՝ կառավարության նախաձեռնությամբ, փոխնախարարի խոսքերով, որպեսզի համամամասնությունը չխախտվի:

Հայեցողական պաշտոնյաների, տեխնիկական անձնակազմերի, ՍԴ անդամների եւ դատարանների աշխատակազմերի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվել են 50-ով բարձրացվել է 2003թ. հունվարի 1-ից, իսկ 2004-2005թթ. սպասվում է, որ ուսուցիչների աշխատավարձը ամեն տարի կավելանա եւ 2007թ. կհասնի կառավարության կողմից նախատեսված 60 հազար դրամի։