Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԵՐԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԵՂԵՂՆԵՐԻ ՈՒ ՔԱՄԻՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Տնտեսություն

Հուլիսի 10-ի բրիֆինգում տարածքային կառավարման փոխանախարար Կամո Արեյանը ներկայացրեց 2003 թ. գարնան հեղեղների, քամիների պատճառած վնասների հետեւանքների վերացմանն ուղղված կառավարության որոշումները: Նա հայտնեց, որ բնական արհավիրքներից վնասվել են ճանապարհներ, կամուրջներ, դպրոցներ, բնակելի տներ եւ այլն:

Մարզերում կազմված հանձնաժողները կատարել նախնական գնահատում, ներկայացրել տուժած կառույցների ցանկը: Որոշվել է առաջնահերթ աջակցություն ցուցաբերել առաջնային կարիք, կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին եւ այդ նպատակով 82 մլ. 50 հազար դրամ է հատկացվել է մի շարք մարզերում ճանապարհների, կամուրջների վերականգնման համար: Տրանսպորտի եւ կապի նախարարությունը մինչեւ աշուն օպերատիվորեն պետք է կատարի այդ աշխատանքները:

Հատկացված 41մլ. 757 հազար դրամը նախատեսվում է տրամադրել տուժած 15 տների, 32 դպրոցների վերականգման եւ վերանորոգման, ինչպես նաեւ Վայոց ձորի Չիվա գյուղի սողանքներից տուժած 6 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար:

Կամո Արեյանը հայտնեց, որ ընդհանուր վնասը գնահատվում է 394 մլ. դրամ եւ մնացած աշխատանքների ֆինանանսավորումը նախատեսվում է 2004թ. բյուջեում: