Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐԸ» ԴԵՌ ՉԻ ՈՐՈՇԵԼ ՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Քաղաքականություն

2003 թ-ի նախագահական ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցությունը սեփական թեկնածու չի առաջադրի: Ում է պաշտպանելու ընտրությունների ժամանակ «Օրինաց երկիրը» դեռ չի որոշել:Վերջին տարիների ընտրությունները եղել են փողի եւ զենքի, հայտարարեց Արթուր Բաղդասարյանը: Եթե այս անգամ էլ ժոողովրդին ընտրելու հնարավորություն չտրվի, երկիրն ապագա չունի:

Քաղաքական զարգացումների հարցում Արթուր Բաղդասարյանը կարեւորեց 3 փաստաթղթի ընդունում. սահմանադրական բարեփոխումներ, «Կուսակցությունների մասին» օրենք, նոր ընտրական օրենսգիրք: