Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

Հասարակություն

Այսօր աշխարհում նշում են սպաոռողների միջազգային օրը: Սպառողների իրավունքները Հայաստանում պաշտպանված չեն - հերթական անգամ ահազանգում է Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

Մեր շուկան ողողված է անորակ ապրանքով: Իսկ սպառողը, ըստ Մելիտա Հակոբյանի, տեղյակ չէ օրենքով ամրագրված իր իրավունքների մասին: Հենց այդ պատճառով էլ չի կարողանում պաշտպանել իրեն:

Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքը Հայաստանում գործում 2001թ-ից: Այն թերություններ ունի, սակայն, ըստ Մելիտա Հակոբյանի, նույնիսկ այդ օրենքով սպառողը կարող է քիչ թե շատ պաշտպանել իր իրավունքները: