Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻ ՔԱՆԻ ԴՐՎԱԳ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻՑ

Մարզեր

Ստեփանավանի ճանապարհներով երթեւեկելուց հետո հասկանում ես, թե ինչու քաղաքում զբոսաշրջիկներ եւ հանգստացողներ գրեթե չկան: «1988թ. երկրաշարժից հետո ճանապարհները չեն նորոգվել»,- ասաց ավտոդողեր նորոգող մի վարպետ: Ըստ նրա, տեղական իշխանությունները խոստացել են նորոգել փողոցները, բայց չի կարող կանխատեսել` երբ այդ աշխատանքները կսկսվեն:

«Աշխատու՞մ եք»,- այս հարցը ստեփանավանցիներին «դարդերն է հիշեցնում»:
«Աշխատանք լինե՞ր, այսքան մարդ կգնա՞ր»,- նշեց 50-ամյա մի տղամարդ: Ըստ նրա, Ստեփանավանի 20 000 բնակիչներից մնացել է 7000-ը:

«Ստեփանավանում արտագնա աշխատանքի մեկնողնողներ մշտապես եղել են, պարզապես այս անգամ այլ խնդիր է առաջացել»,- ասում է Լոռու հոգեբանական ծառայության կենտրոնի տնօրեն Արմեն Բեջանյանը:

Ըստ նրա, «գաղութներում հայ տղամարդիկ լեգալ եւ անլեգալ կազմում են նոր ընտանիքներ»: Այդ փաստը «ծանր են տանում» ամուսիններին սպասող կանայք ու նրանց երեխաները: Այդ երեխաների մի մասը հայտնվել են գիշերօթիկ հաստատություններում:

2000թ. Ստեփանավանում իրականացվում է «Ընտանիքներին աջակցման ծրագիրը», որի նպատակն է «օգնել, համոզել ծնողներին` իրենց երեխաներին տուն տանել հատուկ հաստատություններից»:

Արմեն Բեջանյանն ասում է, որ սոցիալական, հոգեբանական աջակցության շնորհիվ, 2000թ. համեմատ այս հաստատություններում 50-ով պակասել է աշակերտների թիվը: