Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԽԱԳԱՀԸ «ՄԱՍԻՍ ՏՈԲԱԿՈՅՈՒՄ»

Տնտեսություն

Այսօր Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելեց Արարատի մարզում տեղակայված «Մասիս տոբակո» գործարան: Նախագահի, արդյունաբերության եւ առեւտրի, գյուղատնտեսության նախարարների եւ գործարանի տնօրինության մասնակցությամբ տեղի ունեցավ երկարատեւ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց «Գրանդ հոլդինգի» զարգացման հեռանկարները:

Այս տարի նույնպես կլինի տնտեսական աճ, խոստանում է նախագահը: Դրան, ըստ նախագահի, չի խանգարի նույնիսկ արդեն սկսված նախընտրական արշավը: Նախագահի դժգոհությանը կրկին արժանացավ ավիացիայի ոլորտը:
«Մենք չենք կարող հանդուրժել այն իրավիճակը, երբ որ ավիացիան, ինչ որ տեղ խոչընդոտ է դառնում տնտեսության զարգացմանը», - ասում է Ռոբերտ Քոչարյանը:

Այդ ոլորտում կադրային փոփոխություններ կատարել նախագահն առայժմ չի պատրաստվում: Փոխվելու է միայն ավիացիայի ղեկավարման ռազմավարությունը: