Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻՆ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ

Հասարակություն

Ընդամենը 10 օրից Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչները կազատվեն կոյուղաջրերից գոյացած լճակի հարեւանությամբ ապրելու խնդրից:
Մի քանի օրվա ընթացքում կապիտալ վերանորոգվելու է ջրմուղկոյուղու ցանցի քայքայված խողովակների մի հատվածը:

Խողովակներն այս տարածքում վերանորոգվել են 80-ական թվականների վերջում, սակայն, շատ թերացումներով, ասում են մասնագետները: Այս անգամ, ըստ աշխատանքներն իրականացնողների, խողովակները փոխվում են այլ չափանիշներով: