Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԷՆԵՐԳԵՏԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ` ՄԵԿ ԱՄՍԻՑ

Տնտեսություն

Հունիսի 13-ի ասուլիսում Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ուսումնասիրում է էլեկտրոէներգիայի սակագնի խնդիրը, եւ հարցի վերջնական որոշումը պարզ կլինի մեկ ամսից:

Նա հայտնեց, որ էներգիայի ներկայիս սակագինը հաստատվել է 1998թ., երբ 1 ամերիկյան դոլարը արժեր 480-500 դրամ, իսկ ներկայումս այն մոտ 580 դրամ է: Նախարարի հավաստմամբ, եթե սակագինը փոխվի, ապա փոփոխությունը աննշան կլինի:

Ըստ ամենայնի` հացի «աննշան» թանկացումից հետո, նախապատրաստվում է հերթական հետընտրական թանկացումը: