Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԿԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ` ՌՈՒՍԱԿԱՆ ՎԵՐՀՍԿՄԱՄԲ

Տնտեսություն

Հունիսի 13-ի ասուլիսում Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ Հայաստան է մուտք գործել Գազպրոմը, ու ներկայումս հանրապետություն գազ են ներկրում ԻՏԵՌԱ եւ Գազպրոմ ընկերությունները` 50/50 համամասնությամբ, ընդ որում Գազպրոմի գազը 1 դոլարով ավելի էժան է, եւ առաջիկայում գազի գնի թանկացում չի լինի:

Նախարարը հայտնեց, որ լուծված է միջուկային վառելիքի ձեռքբերման եւ ՀԱԷԿ-ի պարտքերի խնդիրները: Մասնավորապես դրա դիմաց ՌԱՕ ԵԷՍ ընկերությանը կանցնի ատոմակայանի ֆինանասական կառավարումը, ինչպես նաեւ նրան կհանձվի Սեւան-Հրազդան կասկադը:

Կասկադը ռուսական կողմին կանցնի ներկայումս Ռւուսաստանում ընթացող տոներից հետո, իսկ ՀԱԷԿ-ի կառավարումը այն կստանձնի ատոմակայանի աշխատելու պահից: Այն հարցին, թե՞ Հայաստանի կառավարության անկարողությունը կառավարելու ԱԷԿ-ի ֆինանանսական հոսքերը, չի խոսու՞մ կոռուպցիայի բարձր մակարդակի մասին այդ ոլորտում, եւ կառավարության անկարողության կամ չկամության մասին պայքարելու դրա դեմ, նախարարը չհամաձայնեց` հայտնելով, որ դրա դեմ պայքարի արդյունքում է, որ 2001թ. համեմատ 2002 թվականին 25-26 մլդ. դրամով պակասեցվել է ֆինանսական ճեղքվածքը համակարգում:

Իսկ ի՞նչու է նման խառնաշփոթ ֆինանասկան վիճակ տիրում ստրատեգիական օբյեկտ հանդիսացող ԱԷԿ-ում, որի հետեւանքով կառավարումը հանձնվում է օտար երկրի, մեր «ազգայնական» կառավարության ներկայացուցիչը պատասխանեց, որ ի՞նչ վատ բան կա այդտեղ: Նա նաեւ հայտնեց, որ գործարքի արդյունքում 5 տարի ատոմակայանը վառելիքի խնդիր չի ունենա, իսկ ընդհանրապես մեր էներգետիկ հզորությունների 70-ով վճարում են գնված էներգիայի համար: