Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ.«ԲԱՆԱԿԸ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ»

Քաղաքականություն

«Ազատություն» կուսակցությունը կմասնակցի առաջիկա նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին, հայտարարեց այսօր կուսակցության նախագահ պարոն Հրանտ Բագրատյանը:

Որպես տնտեսագետ Հրանտ Բագրատյանն անրադարձավ նաեւ տնտեսության մեջ արձանագրված 10 տոկոս աճին եւ 40 հազար աշխատատեղի բացմանը: Աճի չափերը ակնհայտ ուռճացված են, համոզված է պ-ն Բագրատյանը: Իսկ 40 հազարը ընդհանրապես անհավատալի թիվ է:

96 թ-ի համեմատ այսօր 5-10 տոկոս անկում է արձանագրվել գրեթե բոլոր ոլորտներում, բարձրացել է միայն սննդի արտադրության, որոշ ծառայությունների եւ ԶԼՄ-ների որակը, նշում է Հրանտ Բագրատյանը:

Ի դեպ նախկին վարչապետը նշեց նաեւ իր պաշտոնավարության ընթացքում թույլ տված սխալները եւ առձանագրեց . «Մենք չպետք է թույլ տաինք, որ բանակը դառնար քաղաքական ուԺ, պետք է արագացնեինք սեփականաշնորհման տեմպերը եւ, ամենակարեւորը, եթե մենք պետք է բանակցեինք Ղարաբաղի փոխարեն, ապա Ղարաբաղը պետք հսկողության տակ պահեինք: