Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԸ «ՀԱՂԹԱՆԱԿ» ԶԲՈՍԱՅԳՈՒՄ

Հասարակություն

«Հաղթանակ» զբոսայգու 1 անտառ-պուրակի տարածքում կատարվում են ապօրինի ծառահատումներ:

Ծառահատումներ իրականացնող անձը անհանգստացած բնակիչներին ցույց է տվել փաստաթղթեր, որոնք հաստատել են նրա այս տարածքի սեփականատեր լինելը: Քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ պարոն Կոտոլիկյանը տեղեկացրեց, որ տարածքը 2000 թ-ի օգոստոսի 8-ին տրվել է վարձակալության ոմն Մինասյանին ՝ բարեկարգման նպատակով: Քաղաքապետարանում տեղյակ չեն, թե ինչ ծառահատման մասին է խոսքը:

Նկատենք, որ Հողային օրենսգրքի համաձայն զբոսայգիները համարվում են քաղաքի ընդհանուր օգտագործման հողատարծքներ եւ համաձայն օրենսգրքի 49 հոդվածի արգելվում է այդ տարածքների վարձակալությունը:
Հարկ է նշել, որ համար 1 անտառ-պուրակի տարածքում ապօրինի ծառահատումները շարունակվում են: