Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՆՁՆՎՈՒՄ

Քաղաքականություն

Հունիսի 6-ին երկարատեւ ընդմիջումից հետո Մատենադարանի հարակից տարածքում «Արդարություն» դաշինքը հրավիրել էր հերթական հանրահավաքը: Ելույթ ունեցան Ալբերտ Բազեյանը, Հրանտ Խաչատրյանը, պատգամավորության նախկին թեկնածու Սուրեն Աբրահամյանը, Արամ Գասպարի Սարգսյանը, Արշակ Սադոյանը, Արամ Զ. Սարգսյանը եւ Ստեփան Դեմիրճյանը:

Նրանք անդրադարձան խորհրդարանական ընտրություններին, դաշինքի հետագա անելիքներին, նշեցին, որ գնում են խորհրդարան հստակ նպատակով՝ փոփոխություններ մտցնել հանրաքվեի մասին օրենքում, որպեսզի իրականանա ՍԴ-ի կողմից որոշված վստահության հանրաքվեն, ինչպես նաեւ փոխելու Ընտրական Օրենսգիրքը:

Այս ամենն ուղղված է լինելու Ռոբերտ Քոչարյանի եւ նրա վարչախմբի հեռացմանը եւ հանրապետությունում օրինականության հաստատմանը:

Դաշինքի ներկայացուցիչները հայտնեցին, որ չեն ընդունում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, այս երկու մարմինները համարում են ոչ լեգիտիմ, չեն գնալու իշխանությունների հետ գործարքի եւ իշխանության մաս չեն կազմելու: