Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՑԻ ԳԻՆԸ

Տնտեսություն

Դավիթ Զադոյանը մայիսի 5-ի բրիֆինգում նշեց, որ հացի գինը որոշվում է շուկայում, եւ դա գյուղատնտեսության նախարարության խնդիրը չէ։

Նա հայտնեց, որ իրենց ունեցած «փոքր» տեղեկություննեռի համաձայն՝ հացահատիկը Ռուսաստանում թանկացել է, եւ դա կարող էր իր ազդեցությունը ունենալ հացի ու ալյուրի մեզ մոտ նկատվող վերջին թանկացումների վրա, ինչպես նաեւ այն, որ վեջերս հացահատիկ քիչ է ներմուծվել։ Նրա կանխատեսմամբ ամսվա վեջին գնի անկում կլինի, քանի որ արդեն հացահատկի մեր բերքը հավաքված կլինի ու կմտնի շուկա,

Արդյո՞ք գները կվերադարնան նախկին մակարդակին, գյուղնախարարը դժվարացավ պատասխանել։ Նրա հավաստմամբ, հարցը 2-3 օր է քննարկվում է վարչապետի, տարածքային կառավարման նախարարի ու այլ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Դավիդ Զադոյանը դժվարացավ նաեւ ասել, արդյո՞ք նախատեսվում է փոխհատուցում հացի թանկացման հատեւանքով։