Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՐՏՈՖԻ՜ԼԱ, ԿԱՐՏՈՖԻ՜Լ ՉԻ...

Տնտեսություն

Մայիսի 5-ին կայացած բրիֆինգում գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանը ներկայացրեց ոլորտին առնչվող կառավառության որոշումները։

Որոշումներից մեկն ուղղված էր Հայաստան սերմացու կարտոֆիլի ներկրման դյուրացմանը։ Եթե նախկինում սերմացու կարտոֆիլը ներկարման ժամանակ 3 օր ստուգման էր ենթարկվում մեր տեսուչների կողմից, ապա այժմ սահմանից միանգամից բաց է թողնվում՝ տեսանելի ստուգմամբ, քանի որ 3 օրվա ընթացքում սերմացուն կարող է փչանալ։ Զավեշտն այն է, որ 3 օր ստուգման է ենթարկվել՝ պարզելու կարտոֆիլը՝ կարտոֆիլ է, թե...։ Նախկինում 3 օր ստուգման է ենթարկվել նաեւ ցորենը, այժմ ցորենի համար սահմանվել է 2 օր։ Դ. Զադոյանը նշեց, որ Հայաստանը պարենային կարտոֆիլ չի ներմուծել։

Գյուղնախարարը տեղեկացրեց նաեւ ցրտահարություններից տուժած գյուղացիներին տրամադրվող մարդասիրական օգնության միջոցառումների մասին։ Նա հայտնեց, որ ՀԲ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանին է տրամադրվել 1 մլ. 300 հզ. դոլար՝ պարարտանյութի ձեռք բերման համար։ Դրա ներկրման համար հայտարարված միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել «Ագրոքիմիա» կազմակերպությունը։ Մինչեւ այս ամսվա վերջ պարարտանյութը կբաժանվի ցրտահարությունից տուժած 373 հազար շահառուներին։ Յուրաքանչյուրին կբաժանվի 250 կգ պարարտանյութ։

Պարարտանյութը տրամադրվելու է անվճար, միայն Երեւանից տեղափոխման համար հնարավոր է փոքր գումարներ հավաքվի։ Ինչից խուսափելու նպատակով, օրինակ՝ Լոռիում, Շիրակում դրանք կպահեստավորվեն հենց այդտեղ։