Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՉԵՐԵԶ ԼՐԱԳՐՈՂ

Տնտեսություն

Այսօր տեղի ունեցավ Հայաստան- Եվրամիություն համագործակցության կոմիտեի 4-րդ նիստը:

Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի շրջանակներում անցկացված նիստից մանրամասներ ներկայացրեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը: Մամլո ասուլիսի հրավիրված լրագրողներին պրն Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ համատեղ քննարկվել են Հայաստանի քաղաքական, սոցիալական եւ տնտեսական խնդիրները, նախանշեց նաեւ հետագա համագործակցության խնդիրները:

ՀՀ զարգացումները հնարավորինս պետք է մոտեցնել այն ստանդարտներին, որոնք ընդունելի են անկախ երկրների եւ Եվրամիության պահանջներին, ասում է նա:

Ըստ նրա հայկական կողմի քաղաքական ձգտումն է Հայաստանի եվրոինտեգրումը: Այդ խնդրին, ինչպես նաեւ մեր կյանքի բոլոր ոլորտներին վերաբերող քննարկումների եզրակացությունները կհաստատվեն կոմիտեի 5-րդ նիստում, որն այս տարի կանցկացվի Բրյուսելում:

Ըստ Կարեն Ճշմարիտյանի եվրոպական կողմը դրական է գնահատում Հայաստանի զարգացումները, բայց ինչպես եւ ենթադրվում էր նրանք երեվույթները գնահատում են ոչ թե առանձին- առանձին վերցրած, այլ ընդհանուր առմամբ: Նրանց գնահատմամբ Հայաստանում կայացել է քաղաքացիական հասարակությունը, զարգացել է տնտեսական կյանքը, բարելավվել է երկրի սոցիալական ոլորտը:

Գործընկերության եւ համագործակցության 4-րդ նիստը դրական գնահատեց Արտաքին հարաբերությունների ընդհանուր վարչության տնօրեն Հյուգոս Մինգարելլին: Նա հայտարարեց, որ եվրամիության հետագա ընդլայնումը կօգնի, որպեսզի հայկական կողմի հետ ստեղծվեն հետագա համագործակցության նոր հնարավորություններ: Եվրոպական կողմը վճռականորեն տրամադրված է օգնել

Հայաստանին աղքատության նվազեցման ազգային ծրածիրը իրականացնելու համար: Նա նշեց, որ եկամուտների տարբերության նվազեցումը կարեւոր ճանապարհ է Հայաստանի տնտեսության զարգացման եւ կայունության համար:

Ըստ պրն Մինգարելլիի եվրոպական կողմը 2002 թվականից սկսած շուրձ 320 մլն եվրո է ներդրել Հայաստանում, հիմնականում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում: Հյուգոս Մինգարելլին նկատեց, որ իրենք երազում են օր առաջ Մեծամորի ատոմակայանը փակված տեսնել:

Եթե ոչ այսօր, ապա ապագայում այն փոխարինելու համար էներգիա արտադրող այլ միջոցներով: Այլնտրանքներից մեկն ըստ նրա Իրան- Հայատան գազամուղի անցկացումն է: