Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԽԿԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ ՓՈՐՁԵԼՈՒ ԵՆ ՄԻՋԱՄՏԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Հասարակություն

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության անդամները կլոր սեղան էին հրավիրել հայտարարելու, որ իրենք եւ Ղարաբաղյան պատերազմի նախկին հրամանատարները փորձելու են միջամտել տարածաշրջանային խնդիրներին եւ դիմակայել օտարի մուտքին տարածաշրջան: Նրանք գտնում են, որ Վրաստանը մշտապես հրավիրելով օտար ուժերի նպաստում է Թուրքիայի ռազմական եւ տնտեսական էքսպանսիային դեպի Կովկաս:

Նախկին հրամանատարները վրացահայ կամավորական զինվորականների հետ ստեղծելու են պատվիրակություն եւ փորձելու են բանակցել հյուսիսկովկասյան գործընկերների հետ: Ժիրայր Սեֆիլյանը հույս ունի, որ այդ նախաձեռնությանը լրջորեն կվերաբերվեն Չինաստանը եւ Իրանը: