Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է ՏԱՐԶԱՆ ԵՆՈՔՅԱՆԸ

Քաղաքականություն

Մայիսի 30-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է Տարզան Ենոքյանը: Նա մայիսի 25-ի ընտրությունների օրը Արարատի մարզի Շահումյան գյուղում տեղակայված 24/0652 տեղմասի մերձակայքում սպանել էր նույն գյուղի բնակիչ Վրեժ Ավետիսյանին, վիրավորել գյուղապետ Նվեր Կարապետյանին, հանձնաժողովի նախագահ Ռոզա Ստեփանյանին եւ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ռաֆիկ Օհանյանին:
Տարզան Ենոքյանը մահացու վիրավորվել էր ինքն իր վրա կրակելու արդյունքում։