Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՀ-ն ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ 18 ՄԼՆ ԴՈԼԱՐ

Տնտեսություն

Միջազգային արժույթի հիմնադրամը հրապարակել է Ադրբեջանի տնտեսական նվաճումների վերաբերյալ բարեհամբույր մի տեսություն եւ հաստատել է տնտեսական աճի արագացման եւ աղքատության նվազեցման համար տրամադրվող լրացուցիչ 18 մլն. դոլարի փոխանցումը։

ՄԱՀ-ի կարգավորող տնօրենի տեղակալ Էդուարդո Անինատը հավանություն է տվել վերջին տարիների Ադրբեջանի «տպավորիչ» մակրոտնտեսական ցուցանիշները։ Սակայն նույն ժամանակ նշեց, որ դեռ սպասվում են լուրջ խնդիրներ, այդ թվում նաեւ անհրաժեշտ է մշակել նավթային ռեսուրսների օգտագործման ռազմավարություն եւ այլն։

Պարոն Անինատը նշել է նաեւ, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է «վերանայեն իրենց պլաները հատուկ տնտեսական գոտիներ ստեղծելու վերաբերյալ»։