Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋՈՆ ՕՐԴՈՒԵՅԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Քաղաքականություն

Այսօր Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյին Սահմանադրական դատարանում հյուրընկալել էր դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Վերջինս հյուրին ամփոփ ներկայացրեց Սահմանադրական դատարանում կատարվող բարեփոխումները, որոնց արդյունքում Սահմանադրական դատարան իրավունք կունենան դիմել ավելի մեծ թվով մարդիկ:

Սահմանադրական իրավունքի կենտրոնի նախաձեռնությամբ այս տարի 1-ին անգամ տպագրվելու է «Սահմանադրական արդարադատությունը նոր հազարամյակում» տարեգիրքը` 4 լեզուներով: Այն իր մեջ ներառելու է 20 երկրների սահամանադրական բարեփոխումների փորձը: