Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՅՑԸ

Հասարակություն

Այսօր վերաքննիչ դատարանում 42 նախկին զինծառայողներ Ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարություններից պահանջում էին վերականգնել կառավարության թիվ 778 որոշման 5-րդ կետով` 30-60 տոկոսով կրճատված իրենց կենսաթոշակները: Նախարարությունների ներկայացուցիչները թեեւ հաշվի էին առնում, որ կատարել են զինծառայողների սոցիալական ապահովության մասին օրենքի խախտում, այնուամենայնիվ չէին կարող չկատարել վերադասի որոշումը:

Ինչպես հավաստիացնում են հայցվորները, իրենց կենսաթոշակները չեն գերազանցում վարչապետի սահմանած առավելագույն դրույքաչափը: Այնուամենայնիվ նախագահող Ալվարդ Հունանյանը, որոշում կայացրեց մերժել կենսթոշակառուների հայցադիմումը: