Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավետիք Գրիգորյանը հաղթեց

Սպորտ

Արգենտինայում շարունակվող մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ավետիք Գրիգորյանը 7-րդ տուրում սպիտակներով հաղթեց արգենտինացի Ժակ Բլիտին եւ վաստակելով 5 միավոր' 17-դր տեղից բարձրացավ 8-րդ հորիզոնական: Վաղը մեր շախմատիստը կմրցի 16-րդ տեղը զբաղեցնող ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինի հետ:

Մեր շախմատիստուհի Աննա Հայրապետյանն այս տուրում միավորը կիսեց հնդկուհի Մանիշա Մոհանտի Կիրանի հետ: Նա վաստակել է 4,5 միավոր եւ այժմ զբաղեցնում է 12-րդ տեղը: 8-րդ տուրում Աննա Հայրապետյանն ուժերը կչափի Վրաստանի ներկայացուցիչ Նազի Պաիկիձեի հետ, որը զբաղեցնում է 15-րդ տեղը: