Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԳՈՐԾՈՒՄ

Հասարակություն

99 թվականի հոկտ.27 ին, բացի 5 ոճրագործներից, ԱԺ ում եղել են հանցագործներին աջակցող ուժեր,- դրա մասին են վկայում այսօր ՀԺԿ-ն ներկայացնող պատգամավորների եւ Խորեն Սարգսյանի պահանջով կազմակերպված` մի տեսաերիզի դիտում, որտեղ հոկտ.27 ին Աժ ում գտնված եւ վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերած բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը եւ բժկուհի Նելլի Տոնոյանը պատմում են հետաքրքիր մանրամասներ:

Իսկ Հոկտեմբերի 27 ից 2 ամիս անց բուժքույրն ու բժկուհին անսպասելի մեկնել են Միացյալ Նահանգներ, այն դեպքում, երբ իրենք ամենակարեւոր վկաներից են համարվում:

Հանձնաժողովը պատրաստվում է դիմել դեսպանատուն հուզող հարցերի պատասխանները ստանալու համար: